Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է արել Ջավախքի հայերին ակտիվ մասնակցել Վրաստանի ՏԻՄ ընտրություններին 7 մայիսի 2010 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ջավախահայերի համայնքը կոչ է արել Ջավախքի կազմակերպություններին և ջավախահայերին ակտիվ կերպով մասնակցել 2010-ի մայիսի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայները տալ կուսակցությանը, որը մտնում է «Ազգային խորհուրդ» ընտրական բլոկի մեջ: Ռուսաստանի ջավախահայության կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 30-ին Վրաստանում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երկրի ողջ քաղաքական հարթության վրա իշխանության ներկա համապարփակ վերահսկողության, խոսքի ազատության և բաց քաղաքական մրցակցության բացակայության պայամաններում այսպես կոչված «ընտրությունները», որոնց արդյունքը վաղօրոք հայտնի է, չեն կարող լինել արդար և ազատ: Վրաստանի գործող Ընտրական օրենսգիրքը յուրաքանչյուր ընտրությունից առաջ վերափոխվում է հօգուտ երկրում իշխող կուսակցության և նրա կողմնակիցների և չի համապատասխանում ընտրական իրավունքի համընդհանուր միջազգային ժողովրդավարական չափանիշներին, հակասում է երկրի հիմնական օրենքին` Վրաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Իշխանությաններին ոչ ձեռնտու կուսակցություններին և թեկնածուներին չեն թույլատրում մասնակցել ընտրություններին մտացածին պատրվակներով և սպառնալիքներով: Այդպիսի պայմաններում բնականաբար հարց է ծագում, թե ինչպես պետք է վարվեն ջավախահայերն այդ «ընտրություններում» և արժի արդյոք ընդհանրապես մասնակցել այդ «տեղական ընտրություններ» կոչվող խեղկատակությանը: Մեր կարծիքն է. ջավախահայերն անպայման պետք է մասնակցեն այդ ընտրություններին և, ինչպես մեզ թվում է, Վրաստանում այժմ իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության միակ այլընտրանքն ընտրություններին մասնակցող «Ազգային խորհուրդ» բլոկն է, որի մեջ մտնում են «Պահպանողականները», «ժողովրդի կուսակցությունը» և «Արդար Վրաստանի համար շարժումը»: Մենք կարծում ենք, որ միայն այն դեպքում, եթե Սամցխե-Ջավախեթի- Ցալկա տարածաշրջանի բնակչությունը քվեարկի այդ բլոկի օգտին, ապա կարելի է հուսալ, որ տեղական ծախու պաշտոնյաների և շողոքորթների փոխարեն կլինեն արժանի և արդար ջավախահայեր: Մենք կարծում ենք, որ հիմա կարևոր չէ, թե կողմ են արդյոք ջավախահայերն այն համազմունքներին և հայացքներին, որոնք հնչում են բլոկի մեջ մտնող կուսակցությունների կողմից: Վրաստանին ներկա իշխանությունը ջավախահայերին այլընտրանք չի թողել: Հիմա միակ խոշոր ընդդիմադիր բլոկը, որը խոստանում է ուշադրություն դարձնել Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներին, և որն ի հեճուկս Վրաստանի իշխանությունների կեղտոտ արգելքներին փորձում է վերականգնել բազմադարյա բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ, դա «Ազգային խորհուրդ» բլոկն է: Ռուսաստանի ջավախահությունը կոչ է անում ջավախական կազմակերպություններին և ջավախահայերին ակտիվ կերպով մասնակցել 2010-ի մայիսի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայները տալ կուսակցությանը, որը մտնում է «Ազգային խորհուրդ» բլոկի մեջ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |