Բակուր Կարապետյան. Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա![]() 7 մայիսի 2010 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումն ընադմենը գործի կեսն էր, ես կասեի 49 տոկոսը, մնացած 51 տոկոսը կախված է մեզանից` մենք պետք է ապրենք Շուշիում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, քաղաքը պետք է վերականգնվի այնպես, որ պահպանվի 19-րդ դարի ճարտարապետության մթնոլորտը: Շուշին պետք է «ներսից» վերականգնվի, նոր շունչ ստանա»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, նա հայտնել է, որ «Շուշի» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է Շուշիի վերականգնման նախագիծը: Որպես վերականգնման առաջին կետ ընտրվել է Ադամյանի փողոցը: «Օրինակ, Շուշիում չկա սրճարան, և Շուշի այցելող զբոսաշրջիկները հնարավորություն չունեն նորմալ սնվելու»,-ասել է Կարապետյանը: Ընդ որում, ներդրումներն այդ նախագծում կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: «Շուշիի առասպելը կարող է օգտակար լինել հայության համար և գրավիչ դարձնել Շուշին օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ մարդիկ վախենում են ներդրումներ անել Շուշիում: Ըստ նրա, պատճառներից մեկն Ադրբեջանի սպառնալիքներն են ռազմական գործողությունների վերսկսման մասին: Նա ընդգծել է նաև քաղաքի բնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Կարապետյանը անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահի հայտարարությանը, որն այցելելով Շուշի, ասել էր, որ եթե քաղաքը բնակեցվի, ոչ ոք չի կարողանա հավակնել այդ տարածքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |