Չեխիայի վարչապետը նշանակվել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ![]() 7 մայիսի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ: Ինչպես հայտնում է ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունը, նա կստանձնի իր պաշտոնը 2010թ. սեպտեմբերի 1-ին: Որոշումը հավանություն է ստացել ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդում մայիսի 7-ին` ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովի առաջարկով: Յան Ֆիշերը նոր պաշտոնում պետք է զարգացնի ու բարձր մակարդակի վրա պահպանի հարաբերություններն այն երկրների հետ, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Մինչև օգոստոսի 31-ը բանկի փոխնախագահի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Բրիգիտա Շմեգներովան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |