Հիլդա Չոբոյան. «Հայաստանը պետք է դասեր քաղի և հասկանա արձանագրությունների ձախողման պատճառները»![]() 7 մայիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - «Ես հավատացած եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս ավարտված չէ, այն ընդամենը սառեցված է և կարող է վերսկսվել ամեն պահի», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանն ու Թուրքիան հավերժ թշնամի մնալ չեն կարող, և երկու պետությունների միջև սահմանը ևս հավերժորեն փակ չի մնա: Բացի այդ, Հիլդա Չոբոյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է գերտերությունների աշխարհաքաղաքական և տնտեսական շահերին: «Քանի դեռ գերտերությունները շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացման և Եվրոպայի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդրում, այդ գործընթացը շարունակվելու է», - ասել է Հիլդա Չոբոյանը: Նա նաև ասել է, որ հայկական կողմը պետք է դասեր քաղի սխալներից և հասկանա արձանագրությունների ձախողման պատճառները: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |