Ներսես Երիցյանը կմասնակցի Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին 7 մայիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու մայիսի 5-7-ը Բեռլինում կայանալիք Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կազմակերպած Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին: PanARMENIAN.Net ին այս մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Այնուհետև, մայիսի 8-10-ը Ներսես Երիցյանը կմեկնի Ֆրանկֆուրտ` ծանոթանալու Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեությանն ու ուսումնասիրելու գերմանական փորձը, ինչպես նաև ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները: Համաժողովին կմասնակցեն Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության և զարգացման, կրթության և հետազոտությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը, Ռուսաստանի Դաշնության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը և այլ պաշտոնատար անձինք: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |