Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ և Բրյուսել

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ և Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ` մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ստրասբուրգից նախարար Նալբանդյանը կուղևորվի Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին կմասնակցի «28+1» ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքը: Բրյուսելում Հայաստանիարտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիհետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---