Դեսպան Ղալաչյանը շարունակում է հանդիպումները Կիպրոսում 7 մայիսի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դեսպանըհանդիպել ևզրույցներ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուի, պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասի, պաշտոնատար այլ անձանց հետ: Բոլոր հանդիպումներն անցել են ջերմ և գործնական մթնոլորտում: Զրույցների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նշելով նաև միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությունը թե’ երկկողմ և թե’ բազմակողմ մակարդակներում: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության, ռազմական և այլ բնագավառներում համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը` արձանագրելով, որ դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն իսկ ձևավորված և շարունակ ընդլայնվող երկկողմ իրավապայմանագրային դաշտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |