Դորվարդ Հակոբյան. Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը 7 մայիսի 2010 - 23:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին «Ֆորում» պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի 90-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն կանցնի Սանքտ Պետերբուրգում հայերի հաստատման 300-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Իր ողջույնի խոսքում «Ֆորում» պատկերասրահի տնօրեն, նկարիչ Նիկոլայ Տյոպլին նշել է. «Դ.Հակոբյանի կտավները լի են նկարչի անկեղծ զգացմունքներով, նա բոլոր արտահայտչական մեթոդներով ձգտում է արտահայտել իր սերն առ աշխարհ, որում մենք ապրում ենք»: Ելույթ ունեցավ նաև Սանքտ Պետերբուրգի հայկական եկեղեցու քահանա, տեր Հադ Ղազարյանը: Իր հերթին, նկարիչը նշել է. «Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը»: Դորվարդ Հակոբյանը ծնվել է 1943թ. Երևանում: Նա ֆիզիկոս է կրթությամբ և 140 գիտական աշխատությունների հեղինակ: Միևնույն ժամանակ նա բազմաթիվ նկարների հեղինակ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |