Սենատոր Բենջամին Քարդինը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին աջակցելու մասին![]() 8 մայիսի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Մերիլենդիից ընտրված դեմոկրատ սենատոր Բենջամին Քարդինը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին աջակցելու մասին և կոչ է արել քվեարկության դնել այն Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Ամերիկայի Հայկական համագումարում (ԱՀՀ): «Մենք գնահատում ենք սենատորի աջակցությունը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել Ցեղասպանությունն ու սպառնում է արտաքսել ապօրինի հայ ներգաղթյալներին»,-ասել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Տոտան: Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևը օրակարգում ընգրկվեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Ջոն Էնսինի առաջարկով: Բանաձևն այժմ գտնվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |