Ռուսաստանի և Թուրքիայի միջև չեղյալ կհայտարարվեն մուտքի արտոնագրերը![]() 8 մայիսի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ռուսաստանի միջև մուտքի անցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին պայմանագիրը նախաստորագրվել է երկու երկրների լիազոր պատվիրակությունների կողմից: Պայմանագիրը գործող կճանաչվի այն դեպքում, եթե այն ստորագրեն երկու երկրների ղեկավարները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսվում է մայիսի 11-12-ին: Մոսկվայում Թուրքիայի դեսան Խալիլ Ակինջիի խոսքերով, ռուսական կողմը պահանջել է մտցնել մի քանի աննշան փոփոխություններ համաձայնագրի տեքստում: «Ըստ էության, կողմերը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ, և այն կարող է ստորագրվել Անկարայում նախագահներ Գյուլի և Մեդվեդևի հանդիպման ժամանակ ներքաղաքական գերատեսչությունների կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացն ավարտելուց առաջ»,- նշել է դիվանագետը: Առաջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի միջև մուտքի անցագրային ռեժիմը չեղյալ համարելու մասին առաջարկ եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հունվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ: Համաձայն նախաստորագրված փաստաթղթի, երկու երկրների քաղաքացիներն ազատվելու են մուտքի անցագիր ստանալու անհրաժեշտությունից մեկ ամսից ոչ ավել զբոսաշրջային ուղևորություն կատարելիս: Պայմանագիրը չի նախատեսում մուտքի արտոնագրի բացակայություն Թուրքիայում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների և ՌԴ տարածքում սովորող թուրք ուսանողների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |