Ադրբեջանի ԱԳՆ. Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ստանա հայկական կողմի համաձայնությունը նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ![]() 8 մայիսի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Էլհան Պոլուխով. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մտադիր չէ մայիսի 11-12-ին Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ծանրաբեռնված լինելու պատճառով: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մտադիր չէ Բրյուսելում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ծանրաբեռնված լինելու պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: «Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է աշխատեն հայկական կողմի հետ, քանի որ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Երևանն այդպես էլ չի հայտնել իր վերաբերմունքը նորացված Մադրիդյան սկզբունքների հանդեպ»,-ասել է Պոլուխովը, հաղորդում է Trend News-ը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Բրյուսելում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |