Ադրբեջանը ձգտում է ձախողել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների այս փուլը![]() 10 մայիսի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, իրականում, այս պահի դրությամբ թուրքական ու ադրբեջանական քարոզամեքենաները սկսել են հանդես գալ միասնական ճակատով, որի նպատակն է կազմակերպել լայնածավալ ու հզոր հակահայկական քարոզչություն: «Սակայն այդ քարոզչության ետևում նրանց իրական մտադրություններն են` տապալել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների այս փուլը: Ղարաբաղյան կարգավորումը գտնվում է այն փուլում, երբ հակամարտության լուծման բանալին հանդիսանում է ԼՂՀ-ի դե-յուրե անկախության ճանաչումը, ինչին Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ դա է հակահայկական քարոզչության ուժեղացման հիմնական պատճառը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Ինչպես նշել է հայ պատգամվորը, առաջիկայում հայկական կողմը պետք է պատրաստ լինի դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի առավել ուժգին քարոզչական հարձակումներին, ինչը բնականաբար կհեռացնի կողմերին հակամարտության լուծումից: Մայիսի 8-ին Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը հայտարարեց, որ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին ներկա է լինելու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «անընդունելի է ադրբեջանական կողմի համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |