Ստամբուլի փոխնահանգապետը հրաժարվում է զեկույց ներկայացնել Դինքի սպանության գործում ոստիկանության դերի մասին

Ստամբուլի փոխնահանգապետը հրաժարվում է զեկույց ներկայացնել Դինքի սպանության գործում ոստիկանության դերի մասին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 13-րդ լսումն է տեղի ունեցել մայիսի 10-ին Ստամբուլում: Ինչպես հայտնում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, Դինքի ընտանիքի փաստաբանները վերջերս բողոք էին ներկայացրել Ստամբուլի փոխնահանգապետ Մուստաֆա Գուրանի դեմ` մեղադրելով նրան իր ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Փոխնահանգապետը հրաժարվեց փաստաբաններին ներկայացնել Դինքի սպանության գործում ոստիկանության և անվտանգության մարմինների դերի մասին զեկույցը:

Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթիե Չեթինն ու Իսմաիլ Ջեմ Ալավուրտը հայտարարեցին, որ պետք է ծանոթանան այդ զեկույցի հետ: Նրանք նաև պահանջում են, որ սպանության գործով զբաղվող դատախազներն աշխատեն բացառապես այդ գործի վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---