2010-ի հունվար-մարտ ամիսներին մասնավոր դրամական փոխանցումները Հայաստանում կազմել են 261.7 մլն դոլար

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել են 261.7 մլն դոլարի չափով դրամական միջոցներ, այս ցուցանիշը 2009-ի նույն շրջանի համեմատությամբ կրճատվել է 0.03 տոկոսով կամ 86 հազար դոլարով: Ընդ որում փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացել է Ռուսաստանից` 162.8 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից` 29.5 մլն դոլար և Գերմանիայից` 4.7 մլն դոլար: Թուրքիայից Հայաստան իրականացվող տրանսֆերտների ծավալը գտնվում է 9-րդ տեղում 665 հազար դոլար ցուցանիշով:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման իրականացվող տրանսֆերտների ծավալներն աճել են 5.4 տոկոսով` կազմելով 138.6 մլն դոլար 2009-ի հունվար-մարտ ամիսների 131.5 մլն դոլարի փոխարեն: Առաջին եռամսյակում փոխանցումների մաքուր ներհոսքը կրճատվել է 5.5 տոկոսով և կազմել 123.1 մլն դոլար 2009-ի նույն շրջանի 130.3 տոկոսի դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---