Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ադրբեջանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, իրական ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է 1news.az-ը:

Աբիևի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ պայմանները ղարաբաղյան հակամարտության գործընթացում արդյունքներ չեն տալիս, և այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղացնել ակտիվությունը: Նա նաև նշեց, որ բոլոր փորձերն ուղղված են հակամարտության կարգավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը PanARMENIAN.Net ի թղթակի հետ զրույցում հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը Հայաստան չի նախատեսվում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---