Թաներ Աքչամ. Թուրքիան պետք է հասկանա, որ շանտաժն ու սպառնալիքները չեն լուծի նրա պատմական խնդիրները![]() 11 մայիսի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խուսափում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից Մերձավոր Արևելքում իր ազգային շահերի պատճառով: Ինչպես գրում է California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը, այդ մասին, ելույթ ունենալով դասախոսությամբ Լոս Անջելեսում, հայտարարել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը: «Բարոյականությունը միանգամայն իրական խնդիր է: Սեփական պատմությունը ճանաչելու պետության անկարողությունն անվտանգության բացակայության ու անկայունության հիմնական պատճառներից է»,-ասել է թուրք պատմաբանը: Ըստ նրա, Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրք առաջնորդներն, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ճանաչեցին «հայերի կոտորածն» ու հավանություն տվեցին այդ ողբերգության մեղավորների հանդեպ դատական հետապնդմանը` նպատակ ունենալով ստանալ դաշնակիցների աջակցությունը Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Թաներ Աքչամն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականությունը, որն անտեսում է բարոյականությունն ու մոռացության է մատնում հանցագործությունը, անհաջողության է դատապարտված: «Թուրքիան չի կարող շարունակել ռեպրեսիվ քաղաքականությունը սեփական պատմության հանդեպ և սպառնալ մյուս երկրներին 1915թ. իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման համար: ԱՄՆ կողմից այդ փաստի պաշտոնական ճանաչումը կարող է ստիպել Թուրքիային հասկանալ, որ շանտաժն ու սպառնալիքները չեն լուծի նրա պատմական խնդիրները»,-ասել է Թաներ Աքչամը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |