Հայաստանի տարածքում ՎԶԵԲ նախագծերի ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար![]() 12 մայիսի 2010 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում նախագծների ընդհանուր արժեքը, որոնք քննարկվում են Զարգացման եվրասիական բանկի (EDB) կողմից, կազմում է մոտ 500 մլն դոլար: «Մեզ համար առաջնային ոլորտներ են էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքը: Այսինքն այն ենթակառուցվածքը, որը օգնում է երկրին զարգանալ տնտեսապես և նպաստում է ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երբ EDB-ն Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր կնքեց հանրապետության տարածքում բանկի գտնվելու մասին, այդ արարողության ժամանակ հուշագիր ստորագրվեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և մի շարք խոշորագույն ընկերությունների հետ: Մասնավորապես «Հայռուսգազարդի», Միջազգային էներգետիկ կորպորացիայի և «ՀԿԵՈւ»-ի հետ: «Իսկ հայակական «Հայբիզնեսբանկին» մենք 20 մլն դոլարի վարկ ենք տրամադրել 5 տարի մարման ժամկետով: Այդ միջոցներն ուղորդվելու են երկրի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |