Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես12 մայիսի 2010 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4 միլիոնը: Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց Ցեղասպանության թեմայով: Ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև մայիսի 15-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |