Երևանում մայիսի 14-23-ը տեղի կունենա «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդեսը

Երևանում մայիսի 14-23-ը տեղի կունենա «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Լավագույնը Հնդկաստանից» հնդկական արտադրության ապրանքների ցուցահանդես-վաճառքը մայիսի 14-23-ը տեղի կունենա Երևանում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Այս ցուցահանդեսի նպատակը հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն է: Տոնավաճառի տաղավարներում ներկայցվելու են տարբեր ապրանքներ. ձեռագործ աշխատանքներ, մանկական հագուստ, զարդեր, գորգեր և ծածկոցներ, մոդայիկ հագուստ, դեկորատիվ պաստառներ, տեքստիլ, կահույք, ինչպես նաև սննդամթերք:

Ինչպես հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---