Մոսկվան չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հույսը

Մոսկվան չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հույսը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուսով է, որ ի վերջո Թուրքիան ու Հայաստանը կկարողանան անհրաժեշտ որոշումներ կայացնել ու վերականգնել հարաբերություններն ամբողջ ծավալով:

«Բնականաբար, այդ գործընթացները դյուրին չեն, դրանք շատ կտրուկ արձագանք են ստանում և Թուրքիայում , և Հայաստանում, ուստի, հասկանալի պատճառներով, այդ խնդիրը երկար ժամանակ լուծում չէր գտնում, սակայն ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ ի վերջո Թուրքիան ու Հայաստանը կկարողանան անհրաժեշտ որոշումներ կայացնել ու վերականգնել հարաբերություններն ամբողջ ծավալով»,-ասել է ՌԴ նախագահն իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունների ավարտական մամլո ասուլիսում:

Մեդվեդևը հավելել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջև, անկասկած, կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում:

Ընդհանուր առմամբ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին` ՌԴ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: «Վերջերս կողմերը շատ մեծ քայլ կատարեցին առաջընթացի ուղղությամբ: Այժմ կարևոր է կանգ չառնել ձեռք բերվածի վրա»,-ասել է Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---