38 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են «Եվրոպական երիտասարդական քարտեզ» խորհրդաժողովին![]() 12 մայիսի 2010 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Երևանում մեկնարկել է «Եվրոպական երիտասարդական քարտեզ» ասոցիացիայի 26-րդ ամենամյա խորհրդաժողովը: ԱՊՀ տարածքում առաջին խորհրդաժողովում 38 անդամ-երկրների ներկայացուցիչներ ներկայացրել են ասոցիացիայի ձեռքբերումները, իրականացրած ծրագրերը և եվրոպական երիտասարդության խնդիրները: Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը կարդաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դեռ խորհրդային ժամանակներից հայերը գիտեն, թե ինչ է տեղափոխման ազատության սահմանափակումը: Անկախության ձեռքբերումը մեզ հնարավորություն տվեց ինտեգրվել Եվրոպական համակարգ և ազատ տեղաշարժվել: Բայց, ցավոք սրտի, անկախությունից հետո սկսված պատերազմը կրկին սահմանափակեց այդ ազատությունը: Սակայն, Հայաստանը պատվով դիմակայեց այդ փորձությանը և 2001-ին դարձավ Եվրոպական Խորհրդի լիիրավ անդամը»: Վարչապետը ծրագրի մասնակիցներին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք: Խորհրդաժողովի շրջանակներում Երևանում տեղի կունենա Bazaar Card անվանումով միջոցառումը, որտեղ տարբեր երկրների մասնակիցները կարող են իրենց փորձը փոխանակել, պատմել իրնեց խնդիրների մասին և կիսվել ստեղծագործական գաղափարներով: «Bazaar Card-ը տարբեր երկրների մասնակիցների համար շփվելու հիանալի հնարավորություն է: Քանի որ նրանք երբեմն չգիտեն միմյանց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Սլովակիայում «EURO-26» ծրագրի համակարգող Սաշա Պետրասովան: «Եվրոպական երիտասարդական քարտեզ ծրագիրը ստեղծվել է 1998-ին Պորտուգալիայում: Նպատակը` համաեվրոպական նախագծի շրջանակներում 12-30տ երիտասարդության սոցիալ-տնտեսական աջակցությունը «EURO-26» քարտով զեղչերի և արտոնությունների ազգային համակարգի զարգացման միջոցով, երիտասարդներին իրնեց իրավունքների և տարիքի առավելությունների մասին տեղեկացնելը, Եվրոպայում տեղաշարժվելու ապահովումը և հայրենական և համաշխարհային մշակույթի գանձերին հաղորդակից դարձնելը»: Հայաստանը ծրագրի անդամ է դարձել 2001-ին «Հայաստանի երիտասարդական պալատ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |