Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա ՌՀՀ-ում13 մայիսի 2010 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) մեկնարկում է Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է ՌՀՀ-ն Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի հետ համատեղ: Ըստ ՌՀՀ մամլո ծառայության, խորհրդաժողովը կանցնի երկու` «Մոնետար քաղաքականության և ֆինանսական հատվածի կանոնակարգման ոլորտի խնդիրները գլոբալ ֆինանսական ճգնաժամի համատեքստում» և «Կրթության համակարգի դերը անցումային տնտեսության մեջ» թեմաներով: Խորհրդաժողովին կմասնակցեն պրոֆեսորներ Գունար Լյունգդալը և Մորտեն Հանսենը Ռիգայում գտնվող Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցից: Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ՌՀՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, համալսարանի պրոռեկտոր, ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու մյուսները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |