Սերգեյ Գալոյան. Մենք շատ քիչ բան գիտենք Սերգեյ Փարաջանովի մասին

PanARMENIAN.Net - «Մենք շատ քիչ բան գիտենք կինոռեժիսորի, 20-րդ դարի հանճարի մասին»,- այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գրող Սերգեյ Գալոյանը` ներկայացնելով Սերգեյ Փարաջանովի մասին նոր գիրքը` «Փարաջանով. Լուսապսակ տառապանքի միջով»: Նրա խոսքերով, ոչ մեկին դեռ չի հաջողվել բացահայտել մեծ ռեժիսորի գաղտնիքը, հատկապես մեր հասարակության մեջ միայն լուրեր են և ոչ մի փաստ: «20-րդ դարի մեծագույն հանճարի մասին կան բազմաթիվ գրքեր, այդ թվում` ռուսերենով, անգլերենով, ուկրաներենով, բայց ոչ մի գիրք` հայերենով»,- ասել է գրողը: Իր գրքի համար Գալոյանն օգտագործել է փաստագրական նյութեր, այդ թվում հենց Փարաջանովի արխիվից, Մոսկվայում, Կիևում և նույնիսկ Փարիզում հանդիպել է նրա ծանոթների և ընկերների հետ: Գրքում գրողը լույս է սփռում նոր փաստերի վրա`կապված ռեժիսորի ձերբակալության և բանտային կյանքի հետ, և ոչ միայն:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք այդ գիրքը «Տրակտատներ տղամարդկանց մասին» գրքի շարունակությունն է, որում արդեն ներկայացված են մանրամասներ Փարաջանովի կյանքից, Գալոյանը պատասխանել է, որ նա պատրաստվում է առանձին գրքեր գրել վերիոհիշյալ գրքի այլ հերոսների մասին: «Հաջորդն այդ ցուցակում հայազգի փիլիսոփա և միստիկ Գեորգի Գյուրջիևն է»:

Գրողը նաև առանձին 600-էջանոց գիրք է պատրաստում քրեական աշխարհի համաշխարհային պատմության մասին: Գալոյանն արդեն 8 գիրք է գրել այդ թեմայով: Դա լինելու է 9-րդը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---