ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Մեվլութ Չավուշօղլուին![]() 13 մայիսի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները: Պարոն Չավուշօղլուն հայտնել է, որ սա իր առաջին այցերից է անդամ երկրներ` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո (եղել է Մոլդովայում և Ադրբեջանում): Կարևորելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարևորել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաև արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները: Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր 2009 թ-ի տարեկան և Արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցները: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին` Պաշտպանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթի ձևավորման կարևորությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Կարևորելով պարոն Չավուշօղլուի պատասխանատու առաքելությունը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, Պաշտպանը ընդգծել է տարածաշրջանում համերաշխության և կայունության ապահովման կարևորությունը` որպես մարդու իրավունքների երաշխավորման կարևորագույն նախապայման: ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում կստեղծվի Օմբուդսմենի հաստատություն: Արմեն Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակության և հետագա համագործակցության ձևավորման գործընթացում, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |