Վանը սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը![]() 13 մայիսի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Վանը քայլեր է կատարում սահմանի դուռը մի փոքր բացելու ուղղությամբ, և մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-մայիսի 13-ին Երևանում հայտարարել է Վանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զաhիր Կանդասօղլուն Երևանի ու Վանի ԱԱՊ-ների միջև հուշագրի ստորագրման շրջանակներում: Ըստ նրա, երկու ժողովրդների պատմական անցյալում «ցավալի դեպքեր» են պատահել, և այսօրվա դրությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Սակայն, ըստ նրա, երիտասարդ սերնդի շահերից է բխում, որ նման իրադարձություններն այլևս չկրկնվեն և երկու երիրների միջև սկսեն զարգանալ առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումներ կատարվեն: «Մեղ համար մեծ պատիվ է 17 տարի անց գտնվել Հայաստանում և մենք ցանկանում ենք, որ սահմանը բացվի»,-ասել է նա: Իր հերթին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հավելել է, որ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը հիմք կծառայի երկկողմ հարաբերությունների զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, ՏՏ-ն ու առևտուրը, նույնիսկ դիվանագիտական հարաբերությւոնների բացակայության պայմաններում: Հուշագրի ստորագրումից հետո, կողմերը նվերներ փոխանակեցին, իսկ Զահիր Քանդասօղլուն հրավիրեց հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այցելել Վան և մասնակցել 95 տարվա ընթացքում առաջին պատարագին, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցում, Խաչվերաց տոնի կապակցությամբ: Ընդ որում, նա խոստացավ, որ մինչ այդ շատ բան կարող է փոխվել և եկեղեցու գմբեթի խաչը կարող է տեղադրվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |