Երևանում անցնում է Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը13 մայիսի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական սպորտային քոլեջում մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է 170 բնռցքամարտիկ Հայաստանի բոլոր մարզերից: Մայիսի 16-ին տեղի կունենան առաջնության եզրափակիչ մենամարտերը: Մինչ առաջնությունը, բռնցքամարտիկները մասկացեցին քաղաքային առաջնություններին: Հաղթողները նվաճեցին ՀՀ առաջնությանը մասնակցելու իրավունք: «Առաջնության ավարտից հետո կձևավորվի հավաքականը, որը հուլիսի 19-25-ին Յամբուրգում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»,-հայտնել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Մինչ այդ հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ըստ մարզիչի, դեռ հայտնի չէ, թե քանի մարզիկ կընդգրկվի հավաքականում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |