FAO-ն պատրաստ է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը![]() 13 մայիսի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆին: Նա Հայաստանում է` մասնակցելու այսօր Երևանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու և հաղթահարելու գործում: Նախագահ Սարգսյանն ասել է. «Այդ որոշակի հաջողություններում մենք տեսնում ենք նաեւ ձեր կազմակերպության դերակատարությունը, դրանք նաեւ երկկողմ համագործակցության արդյունք են»: Ժակ Դիուֆը կազմակերպության և նրա անդամ երկրների կողմից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից»,- ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նա նաև ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը: Ժակ Դիուֆը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |