ԵԽԽՎ ղեկավարը մտահոգված է 2008-ի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ձերբակալություններով![]() 13 մայիսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգված է 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերով և իր հնարավորությունների չափով նպաստում է հասարակության մեջ վստահության վերականգնմանը և արդյունավետ երկխոսության հաստատմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ծանոթացել է 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների հետ և անհրաժեշտ է համարում, որպեսզի դրանք իրագործվեն բարեխղճորեն և առանց ձգձգումների: «ԵԽԽՎ-ն նաև կոչ էր անում Հայաստանի ղեկավարությանը մշակել հստակ ժամանակացույց, ինքնատիպ ճանապարհային քարտեզ` Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի և ԵԽԽՎ առաջարկներն իրագործելու համար»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: Նա նաև դրական է վերաբերվել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկին այն մասին, որ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների կատարման դիտարկումն անցկացնի Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի նրա ղեկավարած հանձաժողովը: Ինչպես նշել է Չավուշօղլուն, գոյություն ունի երկու հարց, որոնք ԵԽԽԽՎ-ն կարծում է Հայաստանի կառավարության կողմից չլուծված: «Առաջին, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ին դեպքերի համար: Երկորդ` 2008-ի մարտի 1-ից հետո ձերբակալված մարդկանց հարցը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի խնդիրը ես բարձրացրել եմ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |