Օն-լայն բանկինգի անվտանգությունը կքննարկեն Երևանում13 մայիսի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Apaga Technologies ընկերությունը մայիսի 14-ին կազմակերպում է օն-լայն բանկինգի անվտանգությանը նվիրված սեմինար` բանկերի և ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների և ՏՏ բաժինների պատասխանատուների համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայաստանյան բանկերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օն-լայն բանկինգի նկատմամբ: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ աճում է նաեւ այս ծառայությունների պահանջարկը, քանի որ ինտերնետը դառնում է ավելի հասանելի և արագընթաց: Անշուշտ, ի հայտ են գալիս անվտանգության հարցեր, որոնք մենք օգնում ենք լուծել սարքերի, ծրագրային ապահովման եւ խորհրդատվական ծառայությունների միջոցով», - ասաց Apaga Technologies-ի տնօրեն Միշել Դավուդյանը: «Ժամանակները փոխվել են, և միայն անունն ու գաղտնաբառը բավարար չեն օն-լայն բանկինգի համակարգերը ոչ արտոնված և անցանկալի մուտքից պաշտպանելու համար. վավերացումը դառնում է առաջնային խնդիր: Մենք ուրախ ենք ներկայացնել մեր գործընկերոջ՝ CRYPTOCard ընկերության լուծումները Հայաստանում»,- նշեց Դավուդյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |