ՀՀ կառավարությունը աջակցում է փոքր տնտեսություններին13 մայիսի 2010 - 20:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է «Գոլդն գրեյպ Արմաս»ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը: Որոշումն ընկերությանը հնարավորություն կտա Արագածոտնի մարզում խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել մոտ 5.2 մլն եվրոյի ժամանակակից սարքավորում, ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ: Տեղեկանալով, որ դրանց թիվն ավելանալու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներդրումները խթանում են արտադրությունը, մեծացնում ապրանքների արտահանման ծավալը, և ընդհանրապես, բնագավառն ինտենսիվ զարգանում է մեր երկրում: Մյուս կողմից, փոքր տնտեսություններն իրենց հերթին պետք է աչալուրջ լինեն, միավորեն իրենց հնարավորությունները, ստեղծեն ժամանակակից տնտեսություն, որպեսզի կարողանան դիմանալ մրցակցությանը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |