Հայաստանում կոոպերատիվների ստեղծումը կնպաստի ֆերմերների ծախսերի կրճատմանը![]() 13 մայիսի 2010 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Ֆերմերային տնտեսությունների խոշորացումը շատ արդի խնդիր է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունում գործում են 339 հազար գյուղական տնտեսություններ, իսկ մասնավորեցումից հետո յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է 1-1.5 հա վարելահող: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով, փոքր հողակտորների օգտագործումն անադյունավետ է, ուստի կառավարությունը մշակում է հողերի խոշորացման և միավորման ծրագիր: «Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնք հանգեցրել են ֆերմերային տնտեսությունների ծախսերի իրական կրճատման: Միավորման դեպքում սեփականության իրավունքը չի կորում, իսկ սերմերի և պարարտանյութերի գնումն ավելի էժան է լինում»,- ասել է Ալավերդյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ ֆերմերային տնտեսությունները պետք է խոշորանան բացառապես կամավորական հիմունքների վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |