CRYPTOCard. Օնլայն-բանկինգ ծառայության անվտանգությունը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ14 մայիսի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ օնլայն-բանկինգ ծառայության եւ ընդհանրապես ինտերնետային ծառայությունների ու ցանցային անվտանգությունը Հայաստանում գրեթե ապահովված չէ, գտնում է Եվրոպայում CRYPTOCard-ի բիզնեսի զարգացման պատասխանատու Մայք Էդվարդսը: Ըստ նրա, հայկական շուկան ուսումնասիրել է Apaga Technologies ընկերությունը և մինչ այժմ օրինակ բանկային համակարգում անվտանգության միակ համակարգն անվտանգության հավաստագրերի օգտագործումն է, ինչն ապահովում է միայն մեկ մասնիկի անվտանգությունը, սակայն չի կարող երաշխավորել կայք կամ համակարգ մուտք գործող անձի նույնականացումը: CRYPTOCard ընկերությունն առաջարկում է անվտանգության իր լուծումները և մոտ ապագայում նա իր ծառայությունները կառաջարկի հայկական շուկայում: «Մենք հուսով ենք, որ արձագանք կստանանք օնլայն ծառայություններ մատուցող ընկերություններից»,-ասել է Էդվարդսը լրագրողներին Երևանում: Այս առնչությամբ նա հավելել է, որ ընկերության առաջնային խնդիրներից է ապահովել ծածկագրերի անվտանգությունը՝ կանխելու համար չարտոնված մուտքը համակարգ, որը CRYPTOCard ընկերությունն անում է՝ յուրաքանչյուր օգտագործողի տրամադրելով հատուկ փոքր գործիքներ՝«տոկեն»-ններ, որոնք ամեն անգամ գեներացնում են տարբեր մեկանգամյա գաղտնագիր, որն հնարավոր չէ օգտագործել որեւէ այլ անգամ, նույնիսկ իր՝ օգտագործողի կողմից, հետեւաբար՝ նաեւ ծածկագիրը գողացողի: Աշխարհում կան նման լուծում առաջարկող այլ կազմակերպություններ, սակայն CRYPTOCard-ի լուծումները տեխնիկապես ավելի տարբեր են եւ առաջարկում են սպասարկման ու վերահսկման ամբողջական ու ընդգրկուն համակարգ: CRYPTOCard ընկերությունը տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության ծառայություններ է մատուցում ավելի քան 70 երկրներում, աշխարհի մեծագույն եւ ամենատարբեր ոլորտներում գործող ընկերություններին: Հայաստանում այժմ CRYPTOCard-ի լուծումներն է առաջարկում «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունը : Ինչպես հավելեց Մայք Էդվարդսը, «CRYPTOCard-ն ուրախ է համագործակցել այնպիսի կազմակերպության հետ, ինչպիսին Ապագա Թեքնոլոջիսն է, որն արդեն բավական փորձառություն ունի հայաստանյան շուկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման ոլորտներում»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |