ՄՏՍ-ը կազմակերպել է Ռուսաստանի ու Հայաստանի ցանցերի ուղիղ միացում![]() 14 մայիսի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանում և Հայաստանում ՄՏՍ ընկերությունների խմբի ցանցերի ուղիղ միջազգային միացման կազմակերպումը հանդիսանում է համակարագի օպտիմալացմանն ուղղված ռազմավարության շարունակությունը»,-նշել է ՄՏՍ-ի օպերատորների հետ փոխգործակցության և լայնաշերտ հասանելիության զարգացման գծով տնօրեն Եվգենի Մոսկալյովը: Ըստ նրա, ցանցերի ուղիղ միացումը կնպաստի ՄՏՍ խմբի ցանցային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: «Ցանցերի ուղիղ միացումը թույլ կտա ընկերությանը 10 տոկոսով տնտեսել ծախսերը, ինչպես նաև ապահովել երկու երկրների բաժանորդների համար ձայնային կապի առավել բարձր որակ»,-հավելել է նա: ՄՏՍ-ը ստացավ 2006թ. հեռավոր կապի ծառայությունների մատուցման արտոնագիր: 2008թ. նոյեմբերին ընկերությունը շահագործման հանձնեց հեռավոր կապի ցանցը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |