Մայիսի 14-ին նախատեսված ուսանողների բողոքի ակցիան տեղի չի ունենա14 մայիսի 2010 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին նախատեսված ուսանողների բողոքի ակցիան տեղի չի ունենա: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել են Ազգային նոր պահպանողական շարժմանանդամները: Շարժման ուսանողական միության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերի համաձայն, ակցիայի հետաձգման պատճառը Երևանի քաղաքապետարանի գործողություններն են: «Քաղաքապետարանը նախ` թույլատրեց ակցիան անցկացնել ԵՊՀ կենտրոնական մասնաճյուղի առջև, սակայն հետո մեզ առաջարկեցին այն անցկացնել մայիսի 15-ին, Խանջյան փողոցում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ, դրանից հետո որոշում ընդունեցին մայիսի 17-ին անցկացնելու վերաբերյալ: Մի խոսքով, մինչև մայիսի 13-ը պարզ չէր, կթույլատրվի՞ մայիսի 14-ին ակցիայի անցկացումը, թե ոչ», - ասել է նա: Շարժման անդամ Հովիկ Մուրադյանի խոսքերի համաձայն, քաղաքապետարանն ակցիայի արգելումը հիմնավորում է այն բանով, որ այն կարող է խանգարել ԵՊՀ դասընթացին, քաղաքային տրանսպորտի շարժմանը և այլն: Շարժման անդամները որոշել են բողոքի ակցիան չանցկացնել` խուսափելու համար իրավապահ մարմինների հետ բախումից: Կազմկոմիտեի նախագահ Արարատ Ստեփանյանն ասել է, որ իրենք պատրաստվում են հանդիպել ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ մայիսի 15-ին, որից հետո արդեն պարզ կլինի իրենց հետագա քայլերը: «Մենք պատրաստ ենք գնալու մինչև վերջ, ընդհուպ բողոքի չարտոնված ցույցի, նստացույցերի», - ասել է Հովիկ Մուրադյանը: Նշենք, որ շարժման առաջ քաշած պահանջները բաց նամակով ուղարկել են վարչապետ Տ. Սարգսյանին ու գիտության և կրթության նախարար Ա. Աշոտյանին: Շարժման ուսանողական միությունը պահանջում է վերականգնել ասպիրանտուրայի և մագիստրատուրայի բանակի ծառայության տարկետման իրավունքով տեղերը և 20 տոկոսով կրճատել բուհերում սովորելու վարձավճարները, բարձրացնել ուսանողական թոշակը, բարձրացնել դասախոսների աշխատավարձը, ուսանողներին ապահովել բարվոք հանրակացարաններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |