Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ-ից![]() 14 մայիսի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և համաշխարհային հանրությունից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անցյալ տարի մի շարք հանդիպումներ ունեցան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: «Անկարա այցելության ընթացքում նախագահ Մեդվեդևը քննարկեց ղարաբաղյան հակամրտության հարցը Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ խաղաղությունն ու կայունությունը Կովկասում բխում են Թուրքիայի, Ռուսաստանի և համաշխարհային հանրության շահերից: «Մենք հուսով ենք, որ սառեցված հակամարտությունները Կովկասում կհանգուցալուծվեն և փոխադարձ անվստահությունը կանհետանա»,-ասել է Դավութօղլուն, գրում է The Journal of Turkish Weekly-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |