Մանուկ Վարդանյանը միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությանն է ներկայացրել Հայաստանում իրականացվող ծրագրերը14 մայիսի 2010 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-13-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կազմակերպած Հարավային Կովկասում տրանսպորտային հեռանկարների համակարգման հանդիպում, որին առաջին անգամ մասնակցել են Հարավային կովկասի երեք երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքումՀՀ տրանսպորտի ևկապի նախարարությունը միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությաննէներկայացրել Հայաստանումիրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերն ու նախագծերը, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու, «Հյուսիս-Հարավ» երկաթուղային կապ ստեղծելու, Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային հատվածի կառուցման, ինչպես նաև Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհի կամուրջների վերակառուցման և վերանորոգման նախագծերը: Միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում` Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, KfW, Ասիական զարգացման բանկը, Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիան, Եվրամիությունը, ԵԱՀԿ, Համաշխարհային բանկը և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն իրենց հերթին ներկայացրել են ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև առաջիկա տարիներին իրենց կողմից գերակա ներդրումային ուղղությունները:Այս մասին հաղորդում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |