Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ14 մայիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ռումինական կողմից` ԱԳՆ տարածաշրջանային համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Իրինա Զիդարուն: Խորհրդատվություններին քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն իրենցգոհունակությունը հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակով, միևնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը: Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները անդրադարձան հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի առաջիկա անելիքներին, նախանշեցին տնտեսական, իրավապայմանագրային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները: Այդ առումովձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ ՀայաստանումևՌումինիայում 2010-2011թթ. Մշակութային միջոցառումներ կազմակերպելու, համատեղբիզնես սեմինարներ անցկացնելու և մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրման նախապատրաստելու ուղղությամբ: Ռումինական կողմը հետաքրքրություն հայտնեց Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասընթաց կազմակերպելու և այդ նպատակով Հայաստանից դասախոս գործուղելու հնարավորությամբ: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին նաևԵՄ Արևելյան գործընկերության, ՍԾՏՀ և միջազգային այլ կառույցներում համագործակցության հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում ռումինական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Փոխնախարարի հետհանդիպմանընթացքումքննարկվեցին ինչպես հայ-ռումինական երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև և հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր: Երկու ԱԳՆ-երիմիջև քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Բուխարեստում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |