Դևիսի գավաթ. Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականն երկրորդ հաղթանակը տարավ![]() 15 մայիսի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում շարունակվում է Դևիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու տղամարդկանց թիմային առաջնությունը, որը մեկնարկել է մայիսի 10-ին: Մայիսի 14-ին Հայաստանի հավաքականը 3 ենթախմբի B խմբում հանդիպել է Ալբանիայի հավաքականի հետ և հաղթել է 3:0 հաշվով: Հարություն Սոֆյանը 6:2, 7:6 հաշվով հաղթեց Ֆլավիո Դեսեին, իսկ Աշոտ Գևորգյանը երեք սեթում` Ֆերատ Իստրեֆիին (6:1, 2:6, 7:5).: Զուգախաղում ևս հայ թենիսիստներն առավել ուժեղ էին: Խաչատուր Խաչատրյան-Հարություն Սոֆյան զույգը հաղթեց Հենսի Սաքսիրի-Ֆլավիո Դեսե զույգին: Սա ՀՀ հավաքականի երկրորդ հաղթանակն է Դևիսի գավաթի մրցաշարում, առաջինը հայ թենիսիստները տարան Սան Մարինոյի հավաքականի հանդեպ: Իսկ մնացած երկու հանդիպումները Չերնոգորիայի ու Մոլդովայի հավաքականների միջև ավարտվեցին Հայաստանի հավաքականի պարտությամբ: Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը կլինի Հունաստանի հավաքականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |