«Փյունիկը» ջախջախեց «Շիրակին» 4:1 հաշվով![]() 15 մայիսի 2010 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն լիգայի 8 տուրի խաղերից մեկը: 2010թ. Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր և գործող չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»: Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով` 4:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Արտակ Եդիգարյանը և Գևորգ Ղազարյանը, որը նաև «հեդ-թրիկի» հեղինակ դարձավ: Միակ գոլը «Շիրակի» կազմում խփեց Անդրանիկ Բարիկյանը` իրացնելով 11-մետրանոցը: Այդ խաղից հետո, «Փյունիկը» 20 միավորով 1-ին տեղում է, իսկ «Շիրակը» եզրափակում է մրցաշարային աղյուսակն առանց միավորների: 8-րդ տուրի մյուս խաղերը` «Բանանց»-«Միկա», «Գանձասար»-«Կիլիկիա» և «Ուլիս»-«Իմպուլս», տեղի կունենան մայիսի 15-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |