Մայիսի 15-ին տեղի կունենա «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Մայիսի 15-ին տեղի կունենա «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում տեղի կունենա «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը հիմնված է բացառապես փաստագրաման նյութերի վրա, ներկայացված բացառիկ տեսա-և լուսանկարչական փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, հետաքննության և դատավարությունների նյութերը առաջին անգամ են ներկայացվում, ոչ միայն բացահայտելով ճշմարտությունը Սումգայիթում կատարվածի մասին, այլ նաև ապացուցելով այն փաստը, որ դա հանցագործություն էր, կազմակերպված Ադրբեջանի հատուկ ծառայությունների և իշխանությունների կողմից: Ֆիլմը լուսաբանում է նաև ԽՍՀՄ ղեկավարության հանցավոր դերը: Նախագծի հեղինակները համարում են այն ֆիլմ-մեղադրանք 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանում կատարված ոճրագործության դեմ, ինչպես նաև կոչ, ուղղված միջազգային հանրությանը` ճանաչել և դատապարտել «սումգայիթի» կազմակերպիչներին ու դահիճներին:

Սումգայիթի մասին պատմող ֆիլմը, ինչպես նաև «Սովորական ցեղասպանություն» նախագիծն, ընդհանուր առմամբ, կոչված են չեզոքացնելու նորագույն պատմության զանգվածային զեղծարարությունները` ներկայացնելով եզակի, հաճախ նույնիսկ սենսացիոն նյութեր արխիվներից: Ներկայումս խտասկավառակների տեսքով, ինչպես նաև Ինտերնետ ցանցում տարածվում են ֆիլմի հայերեն և ռուսերեն տարբերակները, աշխատանք է տարվում անգլերեն, ֆրանսերեն ու արաբերեն վարկածների վրա:

«Սումգայիթ, փետրվար, 1988» ֆիլմը երկրորդն է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շարքում: «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականցնում է ՀՀ նախագահին կից Տեղեկատվության ու հասարակական կապերի կենտրոնը: Առաջաին ֆիմի` «Բաքու, հունվար, 1990» պրեմիերան կայացավ 2010 թվականի հունվարին, ֆիլմը թարգմանվել է մի քանի լեզուներով:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---