19 հոկտեմբերի 2001 - 00:33 AMT
PanARMENIAN.Net - Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարի տեղակալ Հաջի Հաջիաղա Նուրիեվան հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները լուրջ դժգոհություն են հարուցում Ադրբեջանում: Ամերիկյան ու բրիտանական ուժերի կողմից Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունները Նուրիեւան անվանել է «ահաբեկություն»: «Ադրբեջանի ժողովուրդը կտրականապես դատապարտում է այդ գործողությունները»,- պնդում է նա: Նրա խոսքերով` «եթե այդ գործողությունները շարունակվեն նույն դաժանությամբ, Ադրբեջանում կարող են սկսվել զանգվածային հակաամերիկյան գործողություններ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: