Աշոտ Դանիելյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Աշոտ Դանիելյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումների երրորդ օրը ՀՀ հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացան մեդալների: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ, Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ Աշոտ Դանիելյանը, որ մրցասպարեզ էր ելել 74 կգ քաշային կարգում, չունենալով հավասարը` հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալներ էին վաստակել նաև ՀՀ մարզական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը /48 կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52կգ/ և Վահան Վարդանյանը /57 կգ/:

Այսպիսով, տասը հայ սամբիստներից վեցը հայրենիք կվերադառնան մեդալներով, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---