Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմել են ընդամենը 0.26 տոկոս![]() 17 մայիսի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 31.03.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ. բանկի վարկային պորտֆելում բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.26 տոկոսը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6 տոկոս, իսկ Կասկադ բանկի հետ միավորված հաշվեկշռով այդ ցուցանիշը կազմում է 0.76 տոկոս, հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը: Ամերիաբանկի վարկային պորտֆելի 87 տոկոսը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 14 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 87 տոկոս: Նշենք, որ 30.04.10թ. դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 63 մլրդ դրամ, իսկ ակտիվները տարվա սկզբի համեմատությամբ աճել են 10%-ով և կազմել ավելի քան 114 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |