Արամ Սաֆարյան. Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարի ՀարավայինԿովկասում![]() 17 մայիսի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: «Ստորագրված համաձայնությունը նշանակում է, որ այն համաձայնեցված է Թուրքիայի արևմտյան գործընկերների հետ և բարձրացնում է Անկարայի ազդեցությունը Թեհրանի վրա»,- ասել է Սաֆարյանը: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը: Միաժամանակ նա նշել է, որ Անկարայի կայացումը որպես տարածաշրջանային գերտերություն չի կարող բացասաբար անդրադառնալ Երևանի վրա, քանի որ երկրների միջև ոչ մի հարաբերություն չկա: «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացումը` ի վնաս իր շահերի»,- նշել է Արամ Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |