ԱՀՀ-ն պայքարում է խավարամտության դեմ Հայոց ցեղասպանության հարցում![]() 17 մայիսի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակը «Երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ մայիսի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դահլիճում կազմակերպում է հանդիպում-քննարկում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Քննարկման առարկա են դառնալու հատկապես վերջին շրջանում օտարերկրյա ուսանողների կողմից հնչեցրած կարծիքները, թե 20-րդ դարի սկզբին հայերն իրենց պահվածքով է, որ հրահրել են թուրքերին կատարել հայտնի անմարդկային ոճրագործությունը: Մտահոգված լինելով այդ տագնապալի տրամադրություններից և հավատարիմ մնալով իրազեկելու և կրթելու իր կարևոր առաքելությանը` Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ գիտական հետազոտությունների, փաստերի և բացառիկ նմուշների հետ, հարցեր ուղղել մասնագետներին` մեկ և ընդմիշտ վերջ տալով խավարամտությանը, հաղորդում ԱՀՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |