Ֆելիքս Ստանևսկի. «Չեմ կարծում, թե մոտակա երկու-երեք ամսում ղարաբաղյան հարցը կլուծվի»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղին շատ երկար է, և չեմ կարծում, որ այդ հարցը մոտակա երկու-երեք ամսում կլուծվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆ ելիքս Ստանևսկին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չի դոփում, և դրանում նկատելի առաջընթաց կա:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ԼՂՀ հնարավոր մասնակցության մասին հարցին անդրադառնալով` Ֆելիքս Ստանևսկին ասել է, որ այդ հարցն օրակարգում է, սակայն դժվարացավ ասել, թե ինչ որոշում կկայացվի:

Տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ակտիվության մասին ռուս փորձագետն ասել է. «Թուրքիան Հայաստանից ավելի պակաս շահագրգիռ չէ հարյուրամյա հակամարտությունների կարգավորմամբ և հայ ու թուրք ժողովուրդների միջև լարվածության վերացմամբ»:

Նրա խոսքերի համաձայն, Թուրքիան շահագրգռված է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագ ավարտվի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---