ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ19 հոկտեմբերի 2001 - 00:32 AMT PanARMENIAN.Net - «Լենինի-Ստալինի Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության» առաջնորդ Վիկտոր Անպիլովի հրավերով Մոսկվա էր ժամանել «Ադրբեջանի միասնական կոմունիստական կուսակցության» պատվիրակությունը: Բաքվի բոլշեւիկները անցկացրին մի շարք հանդիպումներ ռուսաստանյան գաղափարակիցների հետ: Հանդիպել են նրանք նաեւ ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի ենթակոմիտեի նախագահ Վիկտոր Իլյուխինի հետ, որը ՌԴ Կոմկուսի Կենտկոմի անդամ է: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլյուխինը հայտարարել է, որ ինքը մտադիր է խորհրդարանում կրկին բարձրացնել «բուրժուական Հայաստանին Ելցինի վարչակարգի կողմից զենք փոխանցելու» մասին հարցը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |