Չեխիայի վարչապետը զարմացած է հայ կանանց աշխատասիրությամբ![]() 17 մայիսի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի պատվիրակությունը երկրի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Չեխիայի վարչապետը նշեց, որ իր երկիրը «բաց է Հայաստանի համար և մենք կարող ենք շփման եզրեր գտնել»: Ինչպես հաղորդել է Յան Ֆիշերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, չնայած ծանր ժամանակներին, Չեխիան հսկայական ներուժ ունի արտահանման համար, բացի այդ, Չեխիան կարող է մեծաքանակ ապրանքներ ներմուծել Հայաստանից: Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության ներուժ կա ՏՏ, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում: Բացի այդ, վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել նման հիասքանչ երկրում, որտեղ այսքան աշխատող կանայք կան: «Ես ուրախ եմ լինել Հայաստանում և չեմ կարող չնշել այն փաստը, որ այսքան աշխատող կանանց եմ տեսնում, դա ինձ շատ է ուրախացնում»,-ասել է նա: 2009 թվականին Հայաստանից Չեխիա է արտահանվել 1,5 մլն դոլարի ապրանք, իսկ 2010թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել է 103 հազար դոլար: Ներմուծումը 2009-ին կազմել է 15,1 մլն դոլար, իսկ առաջին եռամսյակում` 11 մլն դոլար: Հայաստանը Չեխիա է արտահանում մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն և փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք և այլն: Չեխիայից Հայաստան ներմուծվում են հրուշակեղեն, գարեջուր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, պլաստմասե իրեր, թուղթ, տրիկոտաժ : Չեխիայի վարչապետի երկօրյա այցի շրջանակներում անցնում է նաև հայ-չեխական գործարար համաժողով, որտեղ երկու երկրների գործարարները առավել սերտ առևտրատնտեսական կապեր են հաստատում:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |