Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին![]() 17 մայիսի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ողջունելով հյուրին` նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում: ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ: Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը և Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան: Վարչապետ Ֆիշերը ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրաջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան: Կողմերը կարևորել են նաև մշակույթի, սպորտի ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում և գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև փոխհամաձայնությամբ ու Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |