«ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ԿԱՊԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»,- համարում է Հայաստանի նախագահը18 հոկտեմբերի 2001 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, չեն անդրադառնա Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի Երեւան պաշտոնական այցի ժամկետների վրա: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Կարծում եմ` այցը կկայանա, եթե Վրաստանում ոչինչ չփոխվի»,- ասել է նա: Քոչարյանի խոսքերով` Աբխազիայում տիրող իրավիճակի վատթարացումը, այդ թվում նաեւ հայկական գյուղերում տեղ գտած իրադարձությունները, պետք չէ կապել վրացական պաշտոնական իշխանությունների գործունեության հետ: Նախագահը հայտնել է, որ Վրաստանում Հայաստանի դեսպանը անընդհատ կապ է պաշտպանում վրացական ղեկավարության հետ` Աբխազիայում բնակվող հայերի վիճակի մասին ստույգ տեղեկություններ ստանալու համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |